Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության չորրորդ փուլում մրցել են «Մանչեստր Յունայթեդն» ու «Մանչեստր Սիթին»: Հանդիպման միակ գոլի հեղինակը Մատան է: Սույնով Ժոզե Մոուրինյոյին քիչ թե շատ հաջողվեց փրկել դեմքը, ով թիմի կազմում դարձյալ տեղ չէր հատկացրել Հենրիխ Մխիթարյանին:
Նշենք, որ Մխիթարյանի բացակայությունը անգլիական լրատվամիջոցների համար դարձել է գրեթե օրակարգային հարց: Գնալով ավելի ու ավելի են դառնում շշուկները, որ, այսպես շարունակվելու դեպքում, արդեն իսկ այս ձմեռային տրանսֆերային պատուհանում ռեալ կդառնա թիմից մեր ֆուտբոլիստի հեռանալը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ